Պաշտոնական ներկացուցիչ Հայաստանում՝ «Վիտես»  ՍՊԸ
Հասցե: ՀՀ, ք. Երևան, Աճառյան 41/3
Հեռ: 010-28-86-86
SPYDER ROADSTER

Շրջանակներից դուրս մտածելակերպը խորթ չէ BRP–ին։ Վերջինս ունի նորարարություններով հարուստ պատմություն։ 1958 թվականին նա ներկայացրեց առաջին ձնագնացը, իսկ 10 տարի հետո շուկա մտավ նաև ջրագնացով, որը հնարավոր էր վարել նստած։

Spyder–ով BRP փորձեց ասել, որ միշտ էլ նոր հնարավորություններ կան»։ Պարզ ասած Can-Am ստեղծել է մի մեքենա, որը հնարավորություն է տալիս վայելել բացօթյա վարումն ու մոտոցիկլային արկածներն առանց երկու անիվի վրա հավասարակշռվելու անհրաժեշտության։ Մեքենայի կառուցվածքը տալիս է ապահովության զգացում, ինչն էլ գրավում է Spyder–ի գնորդին։ 

Roadster-ն ունի ծանրության ցածր կենտրոն, ինչի շնորհիվ էլ նա ունի սպորտային մեքենային բնորոշ բնութագրեր։ Ճանապարհի հետ Roadster–ի շփման մեծ մակերեսի շնորհիվ արգելակումը շատ տպավորիչ է դառնում։ Ուղիղ գծի վրա  մեծ արագությունից մինչև մեքենայի լրիվ կանգնելը տևում է հաշված վայրկյաններ։

                                                                                                                             Jeff Buchanan, CycleNews.com

SITE DEVELOPED BY IMPRESARIO PRODUCTIONS
© BOMBARDIER RECREATIONAL PRODUCTS INC. 2003-2012